BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Պետք չի մտածել, թե ինչքան փող եք ծախսել

Պետք չի մտածել, թե ինչքան փող եք ծախսել
28.12.2024 | 09:35

Նոր տարվա դեմ շատ խանութներում վաճառողուհիները սանտայի սիրուն, կարմիր շորեր են հագնում ու պոպոզով սիրուն կարմիր գլխարկ դնում։ Շատ սիրուն ա ու բոլորին սազում ա։ Էդ հագուստով յուրաքանչյուր աղջկա գեղեցկություն մի կարգ բարձրանում ա՝ ըստ Ռիխտերի սանդղակի։ Ու հաճախ դրամարկղի մոտ վճարելը սիրո խոստովանության նման մի բան ա դառնում։ Դրա համար էլ, խանութից դուրս գալիս, յուրաքանչյուր հաճախորդի տրամադրություն մի կարգ բարձրացած ա լինում՝ ըստ նույն սանդղակի։

Էդ պահին պետք չի մտածել, թե ինչքան փող եք ծախսել։ Դրանից ձեր փողը հետ չի գա, իսկ տրամադրությունը հաստատ կընկնի։ Ավելի լավ ա՝ մտածեք, թե ինչքան բան եք առել ու կարևորը՝ ումից։ Հո ամեն օր չի, որ իսկական սանտայից շատ ավելի սիրուն կարմրահագուստ փերիներից համով-համով բաներ եք առնում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7392

Մեկնաբանություններ